Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայտնի է Ուկրաինայի նոր եկեղեցու անունն ու ավտոկեֆալիա ստանալու օրը

Հայտնի է Ուկրաինայի նոր եկեղեցու անունն ու ավտոկեֆալիա ստանալու օրը
16.12.2018 | 21:52

Ուկրանական եկեղեցու միասնական խորհուրդը երեկ նոր առաջնորդ է ընտրել՝ միտրոլոպիտ Եպիֆանիան: Վերջինս, ըստ ռուսական մամուլի հրապարակումների, բավական սերտ հաաբերությունների մեջ է Կոստանդնուպոլսի տիեզերական ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոս Ա-ի հետ:


Ուկրաինական եկեղեցու մամուլի ծառայությունը Facebook-ի էջում հայտարարություն է տարածել, որ եկեղեցին կոչվելու է «Ուկրաինայի ուղղափառ եկեղեցի» անվանումը: Իսկ միտրոպոլի ընտրություններից հետո Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ եկեղեցու առաջնորդը կրելու է «Կիևի և համայն Ուկրաինայի միտրոպոլիտ» կոչումը:
Եկեղեցու լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսը նորընտիր միտրոպոլիտին հունվարի 6-ին հրավիրել է աթոռանիստ Ստամբուլ՝ հանձնելու ավտոկեֆալիայի հավաստող տոմոսը (կոնդակ):

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2183

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ